Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը:
Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնչեցրեց մի շարք մտահոգություններ:
Այսօր Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի Կառավարության հեղինակած նախագիծը, որով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական կարգը:
Հայկ Մհրյանի և Արփինե Սարգսյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
«SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով մարտի 25-ին Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։
ստորաբաժանումները մինչև ձմեռային ուսումնական փուլի քննությունների անցկացումը սկսել են ամբոջությամբ ականազերծել Կամխուդի և Ալագյազի հրաձգարանները։
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված չեն գործելու որոշ երթուղիներ:
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով:
Նկատի ունենալով երկրում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 N 15 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը և ելնելով քաղաքացիների շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
Մեր տասնյակ հազարավոր այն քաղաքացիները, որոնք որևէ հիմնարկում գրանցված չեն և որևէ նպաստի ծրագրում չենգրավված չեն, սակայն ամեն օր գալիս են Երևան և գումար աշխատում, հիմա կանգնել են փաստի առաջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը:
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «Ֆինանսական հաշտարարի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է ընդլայնել Ֆինանսական հաշտարարի գրասենյակին տրվող իրավունքները, որպեսզի այդ կառույցին կարողանան դիմել նաև փոքր և միջին բինեսով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:
Արցախում ստեղծված տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է. «Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց:
Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:
Մարտի 25-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք:
Կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաեւ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության բժշկական դիմակի լուսանկար է հրապարակել։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Պորտուգալացի մասնագետը որպես կամավոր՝ մասնակցել է Age UK-ի (բարեգործական ընկերություն, որը մասնագիտացած է տարեցներին օգնելու համար) աշխատանքներին:
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ոստիկանությունը, համաձայն պարետի որոշման, կազմակերպված հսկողություն է իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ:
Հայտնի է, որ բարդ ժամանակների անխուսափելի ուղեկիցը տարատեսակ լուրերն են ու հանրային տագնապը: Ու որքան լարված է իրավիճակը, այնքան ֆանտաստիկ են դրանք դառնում, ասեկոսների ժանրից երբեմն անցնելով դավադրության տեսության, չճանաչելով որևէ տրաբանություն: