«Ալկոգելի մնացորդ կա թե՛ դեղատներում, թե՛ արտադրող ընկերություններում»․ Գեղամ Գևորգյան

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին խուճապային գնումներ չկատարել, քանի որ, ըստ նրա՝ պարենի և ոչ պարենային առաջնահերթության առկա պաշարների առումով խնդիր չկա․

«Նաև Լարսն է այս պահին աշխատում, այսինքն՝ ներմուծումները տեղի են ունենում, բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Այս պահին բոլոր խոշոր առևտրային կետերում գնումները անկում են ապրել, ինչի մասին մենք ասում էինք, որ մեծ գնումներ կատարելու պարագայում՝ հակառակ պրոցեսն է տեղի ունենալու»։

Նա նշեց, որ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գնի չնչին ավելացում է եղել՝ կապված դոլարային կուրսի հետ, բայց վստահեցրեց՝ ալկոգելի գնի վրա դա չի ազդի․ «Դեղատներում, եթե սկզբում ալկոգելի ծավալի պակաս էր նկատվում, ապա այս պահին գրեթե բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ։ Այդ թվում՝ բավականին մեծ չափով մնացորդ կա նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ։ Բժշկական սպիրտի և ալկոգելի արտադրության ծավալներն էլ մեծացել են»։

Ապրանքների գների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել շուկայում՝ փետրվարի 26-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածի համար․ «Գյուղատնտեսական մթերքները չեն ընկնում մեր հանձնաժողովի տիրույթում, բայց այնուամենայնիվ, դրա մոնիտորինգը նույնպես կատարել ենք։ Այստեղ որոշակի ապրանքների մասով կա ապրանքների թանկացման տենդենց, բայց դա նաև կապված է սեզոնի հետ, քանի որ մարտ ամիսը համարվում է ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը։ Տեղական խնձորը էժանացել է, ներմուծված ցիտրուսները մի փոքր թանկացել է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031