Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ:
«Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում:
Որպես ՇՊՀ-ի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ` դատապարտում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների նոր հայեցակարգերի ու չափորոշիչների ազգադավ նախագծերը, և ստորև ներկայացնում եմ փոքրիկ գրառում թուրքերի մասին, որոնց հետ, ըստ ազգուրացների, հնարավոր է խաղաղ համագոյակցել:
Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև վարչապետ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի կողմից Ձորաղբյուր թաղամասում գնված առանձնատանը։
Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած…
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ռուսաստանի Մեծ թատրոնի պաշտոնական ինստագրամ-օգտահաշվում զետեղել են գրառում, որում հայտնել են, որ ստեղծագործական կոլեկտիվը վերադառնում է աշխատանքի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա մի տղայի՝ ժանդարմերիա կատարած 841 զանգի և ոստիկաններին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Բուլղարիայում հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան այս տարվա ամառվա սեզոնին եւ պլանավորում են նրանց համար դյուրացնել այցագրային պահանջները:
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի կենցաղային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերությունը չարաշահել է քաղաքացիների վստահությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչկան վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունում հուլիսի 17-ին հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։
Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։
«Ասում են՝ մենք էլ չունենք, ծախսեր կան, կվերջացնենք, նոր կտանք: Մի փոքր էլ կհամբերենք, որովհետև ասում են, թե դատական գործընթացում առաջընթաց կա: Հուսանք՝ լավ կլինի, եթե ոչ՝ մենք էլ երևի բողոքի ակցիա կազմակերպենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է:
Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տանեցիներից մինչև պաշտոնյաներ։
Օգոստոսի 7-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 139ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարիօ արդյունավետությունը:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պարետատան աշխատակիցներն ստուգայց են կատարել Էրեբունու թաղապետարանում, որտեղ համատարած դիմակներ չկրելու պատճառով արձանագրություն են կազմել՝ թաղապետարանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:
«Օր օրի վիճակը վատանում է: Այսօր էլի Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Չելյաբինսկում մեքենաները կանգնեցնում են ու առգրավում: Նույն ղազախական սցենարն է: Եթե մտել ես Մաքսային միություն, էլ ի՞նչ մաքսազերծում: Մաքսային միության անդամ լինելու իմաստն էլ ո՞րն է, եթե քո ժողովրդի ապրանքը չեն տանելու: Բազում տեսանյութերի շարքում նաև մեկը կա, որտեղ ոստիկանները զենքի սպառնալիքով վարորդին ու նրա երեխաներին հորդորել են մեքենայից դուրս գալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Ոստիկանները «Լիդիան»-ի պահնորդներին հեռացրին վագոն-տնակների մոտից
Կորոնավիրուսի պանդեմիան ծնկի բերեց համաշխարհային աշխատաշուկան։ Այս օրերին և՛ աշխատողները, և՛ գործատուները մտածում էին եղած աշխատատեղերն ու աշխատանքը պահպանելու մասին, իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին խոսք լինել անգամ չէր կարող։