Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց ՀՀ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 34-ամյա Կարեն Մ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: