Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն
Եմենի բանակի վեց զինվորականներ ներխուժել են Մոսկվայի կենտրոնում գտնվող հանրապետության դեսպանատուն՝ մտադրություն ունենալով հասնել հայրենիք վերադարձի, ուր նրանց թույլ չեն տվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է լրատվական մի աղբյուր: «Օգոստոսի 12-ի երեկոյան աիրավապահ մարմինները տեղեկատվություն են ստացել, որ Նեոպալիմովսկի նրբանցք-2 հասցեում գտնվող Եմենի Հանրապետության դեսպանատան շենք են ներխուժել երկրի Զինված ուժերի վեց սպաներ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա տվյալներով, դիվանագիտական առաքելության շենք ուժով ներթափանցելու առիթը դարձել էր Եմենի իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի պատճառով սպաներին հայրենիք վերադառնալու մերժումը՝ նրանց կողմից զինվորական ակադեմիայի դասընթացները վերջացնելուց հետո:
«Թե ինչ է ներկայում տեղի ունենում դեսպանատան ներսում, հայտնի չէ: Տեղեկատվությունն ի գիտություն են հայտնել համապատասխան օպերատիվ ծառայություններին»,-ասել է աղբյուրը: «Ինտերֆաքս» գործակալությունն այդ տեղեկատվության հաստատումն առայժմ չունի իրավապահ եւ դիվանագիտական մարմինների պաշտոնական ներկայացուցիչներից: