
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Ուշադրություն
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել կանոնները
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 20-24-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (2005 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.90C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։