Զոհված զինծառայող Մուրադ Մուրադյանը Կոտայքի մարզից էր, ընտանիքի միակ տղան, որը մասնակցել էր 44-օրյա պատերազմին․ «Փաստինֆո»
Այս գիշեր հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Մուրադյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից էր։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բուժականի գյուղապետ Զոհրակ Հովհաննիսյանը հայտնեց, որ Մուրադ Մուրադյանը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2020թ-ին՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, մասնակցել է 44-օրյա պատերազմի, եղել մարտական ամենաթեժ կետերում:
Ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր, իսկ հայրը հաշմանդամ է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀՀ ՊՆ-ն չի մանրամասնել, թե ինչ պայմաններում են մեր զինվորները մահացու հրազենային վնասվածքներ ստացել։