Գիտելիքի օրը ՌԴ ՊՆ հայաստանյան դպրոցներում արիության մասին դաս է անցկացվել
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցներում անցկացվել են Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
Միջոցառումներին մասնակցում էին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության, ՌԴ ՊՆ ռազմական, մարզային և քաղաքային վարչակազմերի ռազմական կրթության ներկայացուցիչներ, ինչպես նաև աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:
Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը առաջին դասարանցիներին փոխանցեց խորհրդանշական «Գիտելիքի բանալին», ապա հնչեց առաջին զանգը, որով սկսվեց նոր ուսումնական տարին:
Ըստ ավանդույթի` դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին ռազմաբազայի «Հերոսների ծառուղում» գտնվող հերոսների կիսանդրիներին:
Բացի այդ, դպրոցականների հավաքների դահլիճում, ռազմաբազայի սպաներն ու մանկավարժները արիության դաս են անցկացրել և պատմել պարտականությունները կատարելիս զոհված ականավոր հրամանատարների և զինվորների սխրանքների մասին:
Գիտելիքի օրը Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցներն իրենց դռները բացեցին 70 նոր աշակերտների առջև, որոնցից 15-ը հաջողությամբ հանձնեցին ընդունելության թեստերը և ապացուցեցին, որ արժանի են «Երիտասարդ բանակի զինվոր» պատվավոր կոչմանը: