Բաժիններ՝

Նոր ինտրիգներ` Շիրակի պետական համալսարանում

Անդրկուլիսային հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Շիրակի պետական համալսարանում:

Ըստ բուհում և քաղաքում շրջանառվող լուրերի` 168.am-ին հասած տեղեկությունների ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործ հարուցվելուց և դատարան ուղարկվելուց հետո կրկին ակտիվացել է ռեկտոր դառնալու վաղեմի երազանքներով ապրող, բուհ-ի պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը:

Վերջինս ռեկտորի 2019 թվականի ընտրության մրցույթին ևս փորձել էր առաջադրվել որպես թեկնածու` ռեկտոր ընտրվելու պահանջներին չբավարարող փաստաթղթեր ներկայացնելով, սակայն նրա մասնակցությունը մերժվել էր:
Հետաքրքիր է, որ, ըստ Գյումրիում պտտվող լուրերի, Նազելի Ավետիսյանը բոլոր ռեկտորների ժամանակ միշտ շահեկան վիճակում է եղել և մշտապես օգտվել է բուհի թույլատրելի ու անթույլատրելի բարիքներից:

Գյումրու մերձբուհկան շրջանակներում վերջինս սեփական անձը մեծարելու մոլուցքով է հայտնի: Ասում են նաև, որ նրա ախորժակը միշտ անսահման է և Ավետիսյանի` ռեկտոր լինելու պարագայում բուհը վերջնականապես կկործանվի: Նազելի Ավետիսյանը, ըստ գյումրեցիների, փորձում է իր հարցերը կարգավորել իշխանական պատգամավորների միջոցով և վերջերս փորձում է հանուն պաշտոնի ժամանակավորապես ձերբազատվել նաև իր անհանդուրժող, կռվարար կերպարից: Նազելի Ավետիսյանի` ռեկտոր դառնալու ձգտումներին աջակցում է նրա մտերիմ ընկերուհի, Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը, որը համալսարանի «հեղափոխական» հոգաբարձուների խորհրդում կոորդինացնում է իրեն անվերապահորեն ենթարկվող 3-4 ուսանողների ձայները: Օֆելյա Հովհաննիսյանը, որը ևս ռեկտոր դառնալու երազանքներ ունի, դեկան է դարձել 2018 թվականի փետրվարին նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ձեռքով: Ասում են, որ նրա դեկան դառնալու պատմությունը ևս օրինականության հետ խնդիրներ ունի:

Օֆելյա Հովհաննիսյանի հովանավորն այն ժամանակ և հիմա, ըստ լուրերի, Ֆելիքս Ցոլակյանն է` նախկին պատգամավոր, Շիրակ ֆուտբուլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ միասին:

Մի քանի աշխատանքային տարբերակներով առաջնորդվող այս երկու կանանց հետ է նաև Մանուշակ Կարապետյանը, որը 2019 թվականի ռեկտորի ընտրություններին իբր Դավիթ Սանասարյանի թեկնածուն էր:

Ռեկտորի 3 թեկնածուներն էլ ի վիճակի չեն բուհը փրկել օրհասական վիճակից, համոզված են Գյումրիում, ու լավ կլիներ, որ ԿԳՄՍՆ-ն ստուգումներ իրականացներ բուհում` վերհանելով վերջին 2 տարում տիրող խայտառակ իրավիճակը, որոնց համար պատասխանատու են նաև վարչական պաշտոններ զբաղեցնող Նազելի Ավետիսյանը և Օֆելյա Հովհաննիսյանը: Ընդ որում, ըստ բուհի լավատեղյակ աղբյուրների, ապագայի համար այս կոմբինացիաները վերոնշյալ անձինք համաձայնեցրել են ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ, որպեսզի վերջինս անցանկալի զարգացումների դեպքում մնա որպես ուսումնական գծով պրոռեկտոր և չհայտնվի նոր քրեական գործերի մեջ:

Հասմիկ Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս