Բաժիններ՝

31-ամյա երիտասարդը շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ էր գողացել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 21-ին կասկածվողը Բեյրութի փողոցից, իր վարած «Շկոդա» մակնիշի տաքսի մեքենայով, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կասկածյալի մեքենայից հայտնաբերվել են մոտ 50 տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ:

Պարզվել է, որ նա հուլիսից օգոստոս ամիսը Երևանի տարբեր վարչական շրջաններում երկու տասնյակից ավելի մեքենաներից գողություններ է արել:
Գողոնն առգրավված է;

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930