Բաժիններ՝

Երևանի երկու բնակիչներ ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:58-ին երկու քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ կռիվ է և կրակոցների ձայներ են լսվում:

Նույն օրը՝ ժամը 22:32-ին, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է երկու փամփուշտ և փայտե մահակ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 1966թ.:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս