Բաժիններ՝

«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից տուժածներից 4-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. 2-ը վիրահատվել են

Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«32 և 46 տարեկան բուժառուները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ մյուս բուժառուների առողջական վիճակում փոփոխություն չկա:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2889635517804889

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930