Բաժիններ՝

Արցախի անկախության հռչակումը անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է․

«Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։

Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին։

Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։

Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով։

Այսօր էլ Մարդու իրավունքների գործող պաշտպանը՝ պարոն Բեգլարյանը, բոլորիս հիացնում է իր գործում նորանոր ձեռքբերումներով։ Ուրախալի է տեսնել այս վստահ զարգացումը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930