Բաժիններ՝

Դատարանը բավարարել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի ՀՔԾ քննիչի որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը, ինչպես նաև մերժել է կալանավորման միջնորդությունը

«Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից: Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը:

Դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշումով արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Սամվել Մկրտչյանը երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՔԾ կողմից ձերբակալվել էր: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս