
Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի`
Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասվում է հրամանագրում։