Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35…+370C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9…+110C (դիտված պատմական նվազագույնը` 0…-20C, առավելագույնը` +38…+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7-10մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +27…+300C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2…+40C (դիտված պատմական նվազագույնը` -4…-60C, առավելագույնը` +33…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25-35մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26…+290C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2…+40C (դիտված պատմական նվազագույնը` -3…-50C, առավելագույնը` +32…+340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32-46մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+100C (դիտված պատմական նվազագույնը` +1…+30C, առավելագույնը` +34…+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38-40մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +22…+230C, լեռնային շրջաններում` +15…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +35…+370C, լեռնային շրջաններում՝ +27…+290C, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10…+120C, լեռնային շրջաններում` +3…+50C (դիտված պատմական նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1…+30C, լեռնային շրջաններում՝ -3…-50C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36…+380C, լեռնային շրջաններում՝ +28…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +21…+230C, նախալեռնային շրջաններում` +16…+180C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +35…+370C, նախալեռնային շրջաններում՝ +27…+300C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7…+100C, նախալեռնային շրջաններում` +4…+60C (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0…+20C, նախալեռնային շրջաններում՝ -2…-40C, առավելագույնը` հովտային շրջաններում +38…+400C, նախալեռնային շրջաններում՝ +34…+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35…+360C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+120C (դիտված պատմական նվազագույնը` +1…+30C, առավելագույնը` +38…+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):