Բաժիններ՝

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են երկշաբաթյա դպրոցական արձակուրդների մասին

Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը երկարացրել է աշնանային դպրոցական արձակուրդները կորոնավիրուսի պատճառով։

Սոբյանինն ընդգծել է, որ նշված ժամանակաշրջանում հեռավար պարապմունքներ չեն լինելու:

«Սակայն դպրոցականները կկարողանան կրկնել անցածը եւ, ըստ ցանկության, նոր նյութը սովորել Մոսկվայի էլեկտրոնային դպրոցի օգնությամբ»,-նշել է նա: Մանկապարտեզներն աշխատանքը կշարունակեն սովորական ռեժիմով:

Քաղաքագլուխը բացատրել է, որ երեխաները կազմում են վարակվածների զգալի մասը, շատերի մոտ չկան ախտանշաններ:

«Գալով տուն՝ նրանք շատ հեշտությամբ վարակը փոխանցում են ընտանիքի չափահաս ու տարեց անդամներին, որոնք անհամեմատ ծանր են տանում հիվանդությունը»,-ասել է Սոբյանինը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արձակուրդներն օգտագործել որպես հնարավորություն հիվանդացության դինամիկան նվազեցնելու համար եւ պահպանել առողջությունը, ընդ որում արձակուրդային ժամանակն ավելի լավ է անցկացնել տանը կամ ամառանոցում, իսկ զբոսնելու համար դուրս գալ բակ կամ մոտակա զբոսայգի: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 33 մլն 273 հազար 720 մարդ, վարակվելուց հետո ապաքինվել է 23 մլն 56 հազար 480 մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Ռուսաստանում հայտնաբերվել է 1 մլն 159 հազար 573 վարակված, նրանցից 945 հազար 920-ը ապաքինվել են, 20 հազար 385 մարդ՝ մահացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս