
«Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ բռնապետությունների, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը». Ալեքսիս Օհանյան

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը եւ հետեւորդներին կոչ արել «լսել»։
«Լսեք դեմոկրատական ձեւով ընտրված Նիկոլ Փաշինյանի բառերը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ դիկտատորներին, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ուշադրություն դարձնի նրանց մարտական գործողություններին ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության»,- իր միկրոբլոգում գրել է Ալեքսիսը։