
Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:
Դերասանը «Ինստագրաիմի» «սթորի» բաժնում զետեղել է հայկական դրոշը ձեռքին հայ երիտասարդի լուսանկար և գրել է, որ խաղաղություն է մաղթում Հայաստանին, ցանկանում է, որ վե՛րջ տրվի ցեղասպանությանը: «Իմ սերն եմ ուղարկում բոլոր հայ ընկերներիս: Ձեր հայ ընկերները հիմա ձեր կարիքն ունեն»,-գրել է նա:
Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք: