Բաժիններ՝

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ. Մանրամասնում է դեսպանությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC) , օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։

Համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031