Բաժիններ՝

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը համերգով կշնորհավորի հերոսածին մայրերի Ապրիլի 7-ը

Ազգագրական, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը «Արշալույս» մենահամերգով տոն կպարգևի հերոսածին մայրերին՝ շնորհավորելով նրանց Ապրիլի 7-ի առթիվ:

Երեկոն տեղի կունենա ապրիլի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երգչուհին մենահամերգով ցանկանում է ասել, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի:

Համերգի պրոդյուսերը Խաչիկ Եղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։

Հրավիրատոմսերի մեծ մասը տրամադրվելու է հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակցել իրենց կյանքը տված հերոս տղաների մայրերի մեծարման երեկոյին, որի ընթացքում Գոհար Հովհաննիսյանը կկատարի ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական սիրված երգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031