Բաժիններ՝

Ներդրում չլինելու պատճառով ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատում են, իսկ ներդրում չապահոված կառույցինը՝ բարձրացնում

Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, ՀՀ կառավարությունը վերջերս ավելացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի» բյուջեն և, ըստ տեղեկությունների, այդ կենտրոնի տնօրեն Լևոն Օհանեսյանի աշխատավարձը դարձել է շուրջ 2 միլիոն դրամ։

Այն, որ Հայաստանում «Ներդրումների աջակցման կենտրոն» գոյություն ունի, իմացանք միայն ՀՀ կառավարության կայքում հրապարակված մի հաղորդագրությունից, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի փետրվարին ծանոթացել է գեղեցիկ անվանումով, բայց փաստացի անգործության մատնված այդ կառույցի գործունեությանը։ Իսկ այն, որ կառույցը մատնված է անգործության, վկայում են Հայաստանում ներդրումների բացակայության մասին պաշտոնական տվյալները, որոնց ծանոթանալուց հետո ՀՀ կառավարությունը առնվազն պիտի կրճատեր այդ հիմնարկի ֆինանսավորումը, իսկ փոքր-ինչ խոհեմ լինելու դեպքում՝ պարզապես փակեր այն` խնայելով բյուջեի միջոցները։

Միչդեռ, փաստացի, ներդրումներ ապահովելու նպատակով հիմնված և առաքելությունը ձախողած կառույցի ֆինանսավորումը ՀՀ կառավարությունն ավելացրել է, իսկ, օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը փորձում են կրճատել՝ պատճատաբանելով, թե «ներդրումներ չկան, բյուջեի դեֆիցիտ է»։

Բյուջեի դեֆիցիտին հղում անելով` ՄԻՊ ֆինանսավորման կրճառման պատճառաբանությունը, մեղմ ասած, զավեշտալի է երկու պատճառով։ Նախ՝ պետական համակարգում պարգևատրումների պրակտիկան իշխանությունը շարունակում է, երկրորդ՝ որևէ այլ կառույցի ֆինանսավորումը դադարեցնելու նախագիծ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել և թիրախում միայն ՄԻՊ-ն է, որի հետ Փաշինյանի թիմի հարաբերություններն այնքան են սրվել, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլև չեն հրավիրում Կառավարության նիստերին։

Նկատենք, որ պատերազմից հետո ՄԻՊ գրասենյակի գործունեությունն ավելի տեսանելի դարձավ հանրությանը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը փաստացի դարձել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և հատկապես Սյունիքի մարզի բնակչության անվտանգությամբ մտահոգ միակ պաշտոնյան։ Եվ մինչև Հայաստանի իշխանությունները Երևանի կենտրոնից համոզում են, թե Սյունիքում մտահոգվելու պատճառ չկա, ՄԻՊ-ը այցելում է մարզ, շփվում բնակիչների հետ և փաստեր հրապարակում, թե ինչպես է հակառակորդը կրակ արձակում հայկական գյուղերի ուղղությամբ, ինչպիսի սոցիալական ու հումանիտար խնդիրների առջև են կանգնել մարզի բնակչները՝ Սյունիքի դիրքերը հակառակարոդին հանձնելու Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնության հետևանքով։

Հավելենք, նաև որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անկախությանը վնասող ցանկացած գործունեություն մեծ հարված է հասցնելու նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Եվ այդ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է։

Երեկ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն տարածեց՝ արձանագրելով, որ ՄԻՊ ֆինանսավորման կրճատման՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի մարդու իրավունքների պաշտպանության նրա գործունեությունը։ Թե ինչով կավարտվի կառավարության հերթական անհեթեթ նախաձեռնությունը, հայտնի չէ, բայց այն, որ արդեն իսկ հասցրել է վնաս հասցնել երկրին, փաստ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս