Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 486, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3554 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4092-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 180, փաստացի բուժվողներինը՝ 8113 (մեկ օրում ավելացել է 278-ով): Մեկ օրում արվել է 4040 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 774 383 թեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս