Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում․ ոստիկանները բերման ենթարկեցին դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին։ Այդ պահին դպրոցում էին նաև ծնողներ և ուսուցիչներ, որոնք փորձում էին կանխել ուսուցչին բերման ենթարկելու՝ ոստիկանների գործողությունը, ինչից կրքերը բորբոքվեցին և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ուսուցիչների միջև։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայից սպառնացող վտանգներին Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ անդրադարձավ միջազգայնագետ Արարատ Կոստանյանը:
Դուք անբարոյական եք, սրբություն չճանաչող և դեռ հավակնում եք ընտրություն կազմակերպել:
«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»:
Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը:
«Այս երիտասարդ բժշկից է կախուած, ես կը մնա՞մ ձեզ հետ, թէ՞ բարի մարդկանց աղօթքներով կը գնամ աւելի ԼԱՒ ՏԵՂ, բայց, անկեղծ ասած՝ Ձեզ այս փորձութիւնների մէջ մենակ թողնել չեմ ուզում»։
Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:
Մարտի 11-12-ը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Համաձայն օրենքի՝ բջջային օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել այն համարներին ծառայությունների մատուցումը, որոնք օգտագործվում են Ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ), բանտերում և ուղղիչ հիմնարկներում կասկածյալ, դատապարտյալ կամ մեղադրյալ անձանց կողմից:
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում։ Շուրջ 40 օր դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ իրականացվող դասադուլն ու գործադուլը շարունակվում է։ Դպրոցում այս պահին ոստիկաններ կան։ Ուսուցիչների խոսքով՝ դպրոցում իրավիճակը լարվել է, երբ անծանոթ մի տղամարդ ինչ-որ մեկի հրահանգով մտել է դպրոց, ներկայացել աշակերտներից մեկի հորեղբայր և սկսել վիրավորել դպրոցի ուսուցիչներին։
Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև 2021թ մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքների վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները:
Քիչ առաջ ձերբակալվել է Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը։
«Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան:
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանումների կողմից անցկացված բացատրական մեծածավալ և հետևողական աշխատանքների շնորհիվ Գյումրի քաղաքի տարբեր հասցեներից գողություններ կատարելու համար կալանավորված անձ Վ.Պ.-ն 2021 թվականի մարտի 4-ին հանդես է եկել մեղայականով առ այն, որ սույն թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում 21 դեպքով Երևան և Գյումրի քաղաքներում կատարել է ուրիշի գույքի գաղտնի և բացահայտ հափշտակություններ:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:47-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ ծնված 1959թ.:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում, համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները:
Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտյան գնացել էին գործարար Արկադի Համբարձումյանի առանձնատան տարածք և տեղեկացրել, որ պատրաստվում են որոշակի քաղաքաշինական աշխատանքներ կատարել, մասնավորապես՝ պետք է ապամոնտաժեն գործարարին պատկանող տարածքին հարակից պարիսպը, որը, ըստ քաղաքապետի՝ ինքնակամ կառույց է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած շիրակցի տղաներից շատերը վերականգնողական բուժում են ստանում Գյումրու Վերականգնողական կենտրոնում:
Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:
Էդ հերոս բառը տեղի անտեղի էդքան մի օգտագործեք, արժեզրկվումա։ Ինձ էլ, կխնդրեմ հերոս չասեք, որովհետև ես հերոսություն չեմ արել, ես ուղղակի արել եմ իմ պարտականությունները, որ պահանջվում էր տվյալ իրավիճակում։ Եթե հերոս չես, չի նշանակում վատն ես, վախկոտ ես, կարաս քաջ լինես, բայց՝ ոչ հերոս։