Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել Ճարտարի քաղաքապետարանում

Առավոտյան ժամը 07:21-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3×4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել:

Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031