Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։
Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։
Նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում Արդարադատության նախարարությունը հայտարարեց նոր պարեկային ծառայության ստեղծման մասին: Ըստ հեղինակների հայտարարության՝ այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած:
Մայիսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ինչպես և ՊՊԳՎ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
35-ամյա ավագ լեյտենանտ, հետախույզ, բազմաթիվ պարգևների արժանացած Արտուշ Թարոյանը, ով զոհվեց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, 7-8 տարի պայքարում էր, որպեսզի Վայոց Ձորի Վայք քաղաքի ջրատարի հարցը լուծվի, ու այն վնասներ չհասցնի սեփական տներին՝ առաջացնելով փլվածքներ։
Հայ հասարակությունը կարծես թե սկսել է մոռանալ կորոնավիրուսի համաճարակի մասին: Հատկապես հասարակական տրանսպորտում աննախանձելի իրավիճակ է: Բացի այն, որ 20 հոգու փոխարեն՝ 45 հոգի է ավտոբուսներում, մի բան էլ 90 տոկոսը դիմակ չի կրում: Այնինչ, եթե անգամ պատվաստված լինեն, ինչն այս պահի դրությամբ խիստ կասկածելի է, պարտավոր են դիմակ կրել, քանի որ մասնագետների փոխանցմամբ՝ հակամարմիններն անմիջապես չեն արտադրվում։ Հակամարմիններ ունենում են 3-րդ շաբաթից սկսած։ «AstraZeneca»-ի 2-րդ դեղաչափից 14 օր հետո նոր կարելի է առանց դիմակի փոքր խմբերում շփվել, իսկ «Sputnik-V»-ի 2-րդ դեղաչափից հետո՝ 21 օր անց։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:
Այսօր Կառավարության և Անվտանգության խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ Սիսիանում արձանագրված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 296 դեպքի պատճառներն ուսումնասիրվում են: Հավանական պատճառ է դիտարկվում ջրային գործոնը:
Մայիսի 13-ի ցերեկը, 14-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 12-ից կսկսի նոր կանոնավոր չվերթներ՝ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ:
«Մեր հարցը կուսակցական խնդիրների հետ կապ չունի, մեր հարցը զուտ սոցիալական է, առաջին խնդիրը գործարանի աշխատողի աշխատավարձն է, երկրորդը՝ գործարանի անվտանգության ապահովումը: Վաղը քննարկում է լինելու և վերջնական ներկայացվելու է վարչապետին, թե քանի՞ օրում աշխատավարձի հարցը կլուծվի, ե՞րբ կլուծվի, ինձ թվում է՝ վաղը պարզ կլինի»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:
Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
«Կներեք, բայց պետք է ասեմ՝ փախել են՝ մի անկյունում, պլաստիկ շշի մեջ իրենց հարցերը կարգավորել են: Դա ձև չի, շատ այլանդակ բան է, իսկ քաղաքապետարանի հեչ պետքն էլ չէ: Բազմիցս ահազանգել եմ, ասել եմ, որ չի կարելի այսպես վարվել, վերջն այդ մարդիկ մեր աշխատանք կատարողներն են, փոխադրումներ իրականացնողներն են: Իրենց նկատմամբ բացարձակ բարձիթողի վերաբերմունք կա: Շատ վաղուց այս հարցը կա, բարձրացվում է, սակայն ոչինչ չի փոխվում»:
Իրանը հաստատել է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութը, որը պատրաստվել է Իտալիայում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ:
Մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Մայիսի 12-ին, ժամը 12:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 3-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Մայիսի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել:
106 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Նորման Լլոյդը:
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան: