Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Տեղեկացնում եմ, որ Վահագն Վերմիշյանի հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:
Արցախի տարբեր բնակավայրերի վերաբնակեցման նպատակով, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կազմակերպած ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման ծրագրի արդյունքում՝ 54 ընտանիք (թվով 271 մարդ) տեղափոխվել է Արցախ:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներից մեկը տարբեր անձանց թմրամիջոց է իրացնում։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ղուկասյանը պատասխանեց մեր հարցերին՝ ինչպես ոստիկանների գործողությունների, այնպես էլ՝ այսօր մամուլով տարածված լուրերի մասին, թե իբր ոստիկանության բաժնում խուզարկությամբ իր գրպանից կասկածելի թմրանյութ են հայտնաբերել:
Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկներն ավելի քան մեկ ամիս սպասում են աշխատավարձին: Դեռևս ապրիլի 8-ին աշխատակիցներն ահազանգել էին, որ չեն ստացել փետրվար ամսվա աշխատավարձը:
Եթե չախտահանենք մեր ժողովրդին այդ վիրուսից,ապա ամբողջ Հայաստանին (Արցախը ներառյալ) սպասվում է նիկոլավիրուսով ախտահարված Շուշիի ճակատագիրը…
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին:
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Իտալիացի կարաբինավորները խուզարկություն են անցկացրել երկրի նախագահ Սերջո Մատարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու եւ հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Արցախում մայիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր։
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 8-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում տեղի ունեցած 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:
Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ ավարտվեց 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը կամ, ավելի ստույգ, այդ գործընթացի առաջին փուլը: Ինչպես հայտնի է, այս տարի դիմորդը կարող է դիմել միայն մեկ մասնագիտության համար (վճարովի և անվճար), իսկ չընդունվելու դեպքում՝ թափուր տեղերի համար:
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։
Մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Լիզա Գինոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 7-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդան փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 22 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Արամ և Ժորա Արզումանյաններ։ Ոստիկանության մեծ ընտանիքի ևս երկու անդամ, որոնք հանուն հայրենիքի գնացին պատերազմ ու բռնեցին անմահության ճանապարհը։ Եղբայրներից կրտսերը Ժորան էր։ Ծնվել է 1991 թվականին, Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, ծառայել բանակում, կազմել ընտանիք։ Ունի մեկ որդի՝ Սուրենը։ 2014 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։
«Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Օրերս տեղեկություն տարածվեց, որ «Հայփոստն» ատեստացիայի անվան տակ կրճատումներ է սկսել Երևանում և Գեղարքունիքի մարզում: Աշխատակիցների խոսքով՝ ատեստացիաներն անում են առանց դասընթացների, հարցաշար տրամադրելու, ինչը համարվում է անօրինական:
Ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս Միջերկրական ծովով միգրացիայի փորձ իրականացնելիս խեղդամահ եղած անձանց թիվը հասել է 500-ի: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սաֆա Մսեհլին: