
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6․80C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.80C