Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների հետ:
ԱՄՆ-ի հրամանատարությունն այս շաբաթ իր զինծառայողներին դուրս է բերել ռազմաօդային ուժերի խոշոր ռազմակայանից, որը գտնվում է Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այս նահանգում աֆղանական բանակի ներկայացուցիչ Խոջու Ալային։
Եռաբլուրում գերեզմանը որևէ մեկը չի պղծել և միտումնավոր հրկիզում չի եղել: Գերեզմանին վառած մոմից այրվել են արդեն չորացած ծաղիկները: Նման դեպքեր տեղի են ունենում միշտ ու ամենուր:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք ճանաչո՞ւմ եք Արթուր Գագիկի Հարությունյանին։ Չեք ճանաչո՞ւմ։ Արթուրն իմ մանկության ընկերն է։ Նա ինձնից փոքր է երեք տարով։ Արթուրի մարմինը ընտանիքին են հանձնել միայն երեկ։ Այսօր Մեմորիալ սգո սրահում Արթուրի, մեր Արթուրի հոգեհանգիստն է։ Արթուրը թողեց մորը, կնոջը, ինը եւ տասնմեկ տարեկան երեխաներին եւ գնաց պատերազմ։ Գնաց հավատալով նիկոլի եւ Արծրունի ստերին։
Մայիսի 14-ի ցերեկը, 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ։
Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։
2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը:
Մայիսի 13-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում:
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչեւ հունիսի վերջն ավարտել ընդունող երկիրը ներկայացնող բոլոր այն մարզիկների համար COVID-19-ի դեմ պատվաստումը, որոնք մասնակցելու են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները:
Հայկ Դ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի դաստակի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը «Տիր» հրացանը նորոգելիս:
Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ,որը ներկայացնում ենք ստորև․
Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը:
Առաջին անգամ չէ, որ գիշերային շրջիկ ծառայությունը արդյունք է տալիս:
Անմահության ճանապարհ․ Սամսոն Ղազարյան
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 366 քաղաքի՝ մահերի թիվը հասցնելով 75 հազար 934-ի:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկը (հղումը՝ մեկնաբանությունում) տեսանյութ է տեղադրել, որտեղ Սու-30ՍՄ կործանիչն է թռնում Սև լճի վրա։
«Մենք որ չգնանք մեր պապական հողը պաշտպանենք, բա ո՞վ պիտի պաշտպանի։ Մենք գնանք, որ մեր երեխաները ապագայում չգնան»,-պատերազմ գնալուց առաջ ծնողներին այսպես էր ասել ոստիկանության զորքերի ծառայող Հարություն Ասրյանը։
Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ:
Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Մայիսի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի պողոտայի կրպակներից մեկի պատուհանը և գողացել դյուրակիր համակարգիչ:
Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:
Մայիսի 13-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։