Բաժիններ՝

Ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։

Տան նկուղից հայտնաբերվեցին մեկփողանի որսորդական հրացան, դետոնացիոն քուղ, փամփուշտի 37 պայթուցիչ, 11 էլեկտրական պայթուցիչ, որսորդական հրացանի 12 պարկուճ, հրացանի փամփուշտի 2 լիցքավորիչ, տարբեր տրամաչափի 130 փամփուշտ, վառոդի և արճճի նմանվող զանգվածներ:

Ըստ տանտիրուհու՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31