Բաժիններ՝

Մահացու վրաերթ՝ Արարատի մարզում․ վարորդը կոտրել է նաև գազատար խողովակը, տան պարիսպը և դիմել փախուստի

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղի Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և նշված փողոցի 24 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել Ավշար գյուղի բնակիչը՝ 44-ամյա Ռուբիկ Անդրեասյանին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը, ով մի քանի մետր շպրտվել է ու հայտնվել հարևանի տան բակում, տեղում մահացել է։ Վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Mercedes-ը, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է բազալտե սալիկին, առաջ ընթանալով՝ կոտրել գազատար խողովակի հենասյունն ու բնակչի տան քարե պարիսպը։

Ըստ աղբյուրի՝ Արարատի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչը՝ 22-ամյա Տ. Թ-ն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասեն են, որ նշված վայրում հաճախակի են ավտովթարներ լինում, և որ բնակիչները բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում, որտեղ կա դպրոց, մանկապարտեզ, տեղադրվի կամ արագաչափ կամ արհեստական անհարթություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031