Բաժիններ՝

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ

Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ա․-ն (ծնված 1987 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Դ․ Չ․-ի (ծնված 1994 թ․) դին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031