Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքն անհատույց օտարեց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Սեպտեմբերի 20-ին, քննչական բաժնից ստացվել է գրություն, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2022թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»,- նշված է հայտարարության մեջ։
Բա իմ թոռները չգնա՞ն, իրենց հոր զոհված տեղի հողը վերցնեն. հետ ենք բերելու. Արա Ռոստոմյան
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Շատ կուզեի՝ իշխանությունները մասնակցեին հուղարկավորություններին, տեսնեին այդ մայրերին. Աննա Մկրտչյան
Անդրանիկ Քոչարյան, ուղիղ ասում եմ՝ ինձ տար սահման, բայց ինձ հետ լինի քո տղան. Արա Ռոստոմյան
9 օր շրջափակման մեջ մնացած զինվորները վերադարձան Ջերմուկ
Նիկոլը ոչ մի շիրիմի չի կարողացել մոտենալ. մենք մեր գործն արել ենք. Արա Ռոստոմյան
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 19-ամյա Էդմոն Սարգսյանը Երևանի Հաղթանակ թաղամասից էր, ընտանիքի միակ որդին, ունի մեկ քույր։
Դա սպանդ էր. երեք տարվա սերունդ վերացրեցին. Աննա Մկրտչյան
Ուզում եմ հասկանալ՝ այն մայրերը, որ չեն կորցրել, ինչո՞ւ չեն պայքարում իրենց երեխաների համար. Գալեյան
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի բնակիչ 19-ամյա Նորիկ Արամի Պետրոսյանը։
Ըստ ԱՆ-ի՝ վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում էմիջին ծանրության:
Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Շ.-ն։
Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ. գործողությունների ուղեցույց՝ ԱԻՆ-ից ու քաղաքապետարանից․ ՈՒՂԻՂ
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։
Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված ժամկետային զինծառայող 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին։
ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք:
Տնտեսագետ, մշակութաբան, ինժեներ և շատ այլ մասնագետներ ամենատարբեր ոլորտներից այսօր համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ մասնակցել կրակային պատրաստության, առաջին բուժօգնության դասընթացներին, տիրապետել զենքին: