Բաժիններ՝

19-ամյա Նորիկ Պետրոսյանը Հրազդանից էր, զոհվել է Իշխանասարում

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի բնակիչ 19-ամյա Նորիկ Արամի Պետրոսյանը։

«Նորիկը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ մի քույր ունի, ամուսնացած է։ Նորիկը ծառայում էր Գորիսի զորամասում, զոհվել է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ Իշխանասարի ուղղությամբ տեղի ունեցած մարտերի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեցին Հրազդանի համայնքապետարանից։

Նորիկ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 24-ին, Ջրառատի Զինվորական պանթեոնում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս