
«Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված մայրերից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել․ փաստաբան

2022թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղ․ հասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» կանխել փորձած զինծառայողների ծնողները։