Բաժիններ՝

Խախտումները բացահայտելու արդյունքում ԲԸՏՄ-ն պետական բյուջե է վերադարձրել ավելի քան 1 մլն 850.000 դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 14 դեպք, որից 13-ով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման 6 դեպք է արձանագրվել: Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննությունների վերաբերյալ արձանագրվել է 1 դեպք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտելու՝ նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 932.500 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.859.374 ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր, որից`5-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ շինարարություն, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ: Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 28 որոշում՝ 3.340.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 90.323.484 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս