
Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է 40-ամյա Արթուր Շ.-ն

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Շ.-ն, որը 2009 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: