Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են:
Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ինչպես և Տավուշի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Նոյեմբերյանի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Մարտի 14-ին ուժեղ բքեր են սկսվել Վարդենիսի տարածքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով հատկապես լեռնային գյուղեր տանող ճանապարհներին։ Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,-ասված է պարզաբանման տեքստում։
Վերջին շրջանում, հատկապես՝ տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, ակտիվացել է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը, ժամանողներն էլ առավելապես Ռուսաստանի Դաշնությունից են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի բոլոր համապատասխան պետական կառույցների ուշադրության կենտրոնում են պարենային անվտանգության հարցերը: Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի:
«Մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառման սահմանափակումը խթանող ծրագրերը, թե՛ ծխախոտի դեմ պայքարը։ Նորից կրկնեմ, մենք որևէ բան չենք արգելում, մենք փորձում ենք բերել վարքաբանական փոփոխություններ, և երբեմն մարդը չանդրադառնալով սովորություններին՝ չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, աղ և այլն»,- շեշտեց նա։
Մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա Մելինե Վարդանյանին, որը մահացել է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է՝ Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված տղաների մասունքները մի քանի երկրում նույնականացվել են, արդյունքում՝ զինվորների տվյալները հաստատվել են։
2021 թվականին գրանցվել է երեխաների մահացության դեպքերի նվազում. Անահիտ Ավանեսյան
Արցախում հումանիտար աղետ է, սա լուրջ ահազանգ է. Թագուհի Թովմասյան։
Մարտի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 150-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» սրահում հրդեհ է բռնկվել: «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 40-ամյա ուղևոր Աշոտ Հակոբյանը մահացել է:
Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, Երևանի Սիլիկյան նոր խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու և 11-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԴԾ-ի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը:
Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ինձ համար կարևոր մարտահրավերը հավատի կյանքի բացակայությունն է՝ քրիստոնեական հավատքը կյանքի վերածելու, պատվիրանները պահելու ներքին պահանջի բացակայությունը: Ի վերջո, բոլորը չէ, որ. «Տե՛ր, տե՛ր են կանչում, պիտի փրկվեն»: Մյուս մարտահրավերը տարբեր երկրներից ներմուծված կրոնական կազմակերպությունների առկայությունն է, որը վտանգավոր է՝ հոգևոր միաբանության առումով:
Վարդենիսի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած տվյալն իրացրին մարտի 2-ին: Ցերեկվա ժամը 2-ին Գեղամասար գյուղից բերման ենթարկեցին տեղի բնակիչ երեք տղամարդու:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված ԻԻՀ քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս:
Կիևի մերձակայքում՝ Իրպին շրջանում ամերիկյան New York Times պարբերականի լրագրող է սպանվել։ Սպանվածը 51-ամյա Բրենտ Ռենոն է։
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- ասված է հաղորդագրության մեջ։