Թուրքիայում 36 լիճ ցամաքել է, 14-ն էլ ցամաքելու եզրին է

Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի «Նամըք Քեմալ» համալսարանում անցկացվել է «Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ․ երաշտ» թեմայով համաժողով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաժողովին մասնակցել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի կենսահամակարգերի ճարտարագիտության բաժնի դասախոսական անձնակազմի անդամ, դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ Քոնուքչուն, ով հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունները Թուրքիայի վրա վատ հետևանքներ են ունեցել։

Նա մասնավորապես նշել է, որ կլիմայական գլոբալ փոփոխությունների և տաքացումների հետևանքով վերջին 50 տարում Թուրքիայում գտնվող ճահճային հատվածների կեսից ավելին ցամաքել են։

«Մեր լճերից 36-ը ցամաքել են կես դարում, իսկ 14-ը ցամաքելու վտանգի տակ են։ Թուրքիայում յուրաքանչյուր 5-ից 6 տարին մեկ չորացնող կլիմա է լինում, 10-ից 12 տարին մեկ էլ՝ ուժեղ երաշտ։ Ընդհանուր առմամբ 23 մլն հեկտար գյուղատնտեսական հողերից 72 տոկոսը կախում ունեն անձրևներից։ Հողերից միայն 28 տոկոսն ենք միայն կարողանում ոռոգել»։

Քոնուքչուն նաև հիշեցրել է, որ 2007-ին Թուրքիայում տնտեսական ուժեղ ճգնաժամ է եղել, ինչի հետևանքով էլ գյուղատնտեսական արդյունաբերությունը շուրջ 8 տոկոսով նվազել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031