ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Բա, ո՞նց թե արի պաչեմ, հա արի պաչեմ, էն օրը գնում էիր, ընկերս ասաց, գիտե՞ք էս աղջիկը ո՞վ է, ասացի ով է, թե բա Արցախի միակ աղջիկն է, որ Արարատ է բարձրացել, պատերազմի մասին գիրք բան էլ ունի գրած, էն Նիկոլի կինը է՝ Աննան էլ, որ ասում է պատերազմի ժամանակ աղջիկ չի եղել Արցախում՝ խաբումա, էդ աղջիկը ողջ կռվի ժամանակ Արցախում է եղել, գիտե՞ս ինչքանա՜ աղջիկ տեղով օգնել մարդկանց, սենց ոտքով մի նայի է, իր ավտոյով դիրքեր սնունդ էլ էր տարել: Արի պաչեմ բալա ջան արի պաչեմ:
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի: Հավայիի նահանգապետը հայտնել է, որ հրդեհի զոհերին նույնականացնելու գործընթացը «շատ բարդ» կլինի և, հնարավոր է, տևի շաբաթներ:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ճապոնիայի Տոտտորի պրեֆեկտուրայում շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից «Լան» թայֆունից հետո առաջացած սողանքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը:
Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։
Օգոստոսի 15-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, և, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում և օգտվում դրանից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։
Նշվում է, որ մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում:
Կայքի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։02-ին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները կիլոգրամներով թմրանյութ են հայտնաբերել:
Օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ագարակ գյուղում բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ապա դարպասին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 30-ամյա Էդգար Թ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Թուրքիայի ամենաթանկ քաղաքները։ Հրապարակված ցանկի կազմման համար կարևոր գործոն է դիտվել բնակարանների վաճառքի և վարձակալության գների բարձրացումը։
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, որ այդ սովորությանը հետևեն, հակառակ պարագայում միջավայրը կդատի իրենց…
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել Նիկոլայ Ռ.-ին, որը 2020 թ. հուլիսի 7-ից Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․․․ Բագրատ Սրբազան
Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն oգոստոսի 15-ին, ժամը 17:30-ի սահմաններում նկատել են միայնակ երեխայի, ով փնտրում է ծնողներին։
Թուրք երկրաբան, ինժեներ, պրոֆեսոր Օսման Բեքթաշը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Փազարջըքի և Էլբիսթանի շրջաններում տեղի ունեցած երկրաշարժների հետևանքով երկրի ընդերք ուղարկված էներգիան շարունակում է տարածվել, և Մարաշում երկրաշարժի հավանականությունը մեծ է։
Մայրը երկտող է թողել։