2021թ.-ի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն ՀՀ դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը։
12 մետրանոց ավտոբուսները ո՞նց են շարժվելու` չեմ պատկերացնում.ավագանու անդամ
168.am-ն այսօր զրուցեց 2020 թվականի հոկտեմբերի 21-ից անհետ կորած համարվող Հովհաննես Ներսիսյանի մոր՝ տիկին Կարինեի հետ։ Թեև շուրջ 1 տարի առաջ նրանց ևս տեղեկացրել են, որ փորձաքննության արդյունքներով հաստատված մասունքներ կան, սակայն ծնողները հրաժարվում են այն վերցնել:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում:
Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ:
«Գումար աշխատող ինչ-որ բանդաներ կան, որոնք ուղղակի քաղաքում լիքն են, վխտում են: Մալաթիա տոնավաճառը, որտեղ ամեն մեկն իր տան ծռված յուղի բանկան բերել, գցել է փողոց և կայանատեղի է կազմակերպում, գումար է ուզում: Կենտրոնում «Զովքի» դիմաց մարդը էլի տարբեր իրեր դնելով քաղաքի տեքստն է գցում»,- այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը՝ առաջարկելով դուրս գալ, շրջել, հասկանալ քաղաքում տիրող իրավիճակը:
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներն ահազանգում են՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Թովմաս Շահվերդյանի հրահանգով մանկապարտեզների վարձավճարը թանկացել է, բայց սա դեռ միակ խնդիրը չէ։
«Հաճախ ծառայողական ավտոկայանատեղիներն օգտագործվում են գումար վաստակելու համար, և հատկապես երեկոյան ժամերին այդ հատվածներում կանգնած մեքենաներից գումար են վերցնում: Ահազանգ է եղել Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում: Հաճախ պատճառաբանում են, որ այդ տարածքի տերը վճարում է տեղի համար, ուստի պետք է գումար գանձվի»։
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շինություններից մեկում տեղադրված ռումբի մասին:
Մարտի 15-ի ցերեկը, 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ 41 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով՝ Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչել մեծանուն համալսարանականների անուններով.
Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ Վոլոդյա Մնացականյանը, մահացել է:
Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
«Առավոտյան բավականին ուշ են գալիս երթուղայինները, ուզում եմ հասկանալ, թե պատճառը ո՞րն է: Օրվա ընթացքում կարող է՝ նորմալ աշխատեն, գուցե ավելի արագ մոտենան, բայց կանգառներում առավոտյան, հատկապես՝ աշխատանքի, դասի գնալու ժամերին բավականին ուշացումներ են լինում»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:
2021 թվականին Երևանում և մարզերում տեղադրվել են 203 նոր էլեկտրաշչակներ. Անդրանիկ Փիլոյան։
Հանրային լողափերի թիվը կավելանա, Սևանա լճի այցելուների թիվը կշատանա. Հայկ Սարգսյան:
Ես վերաբերմունք բառի հետ պրոբլեմ ունեմ. Վիլեն Գաբրիելյան:
Պատրաստ չեմ պատասխանել. Հրաչյա Սարգսյանը՝ հասարակական զուգարանների մասին
Առավոտյան բավականին ուշ են գալիս երթուղայինները. պատճառը ո՞րն է. Էռնեստ Ավանեսով
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից:
Մարտի 15-ին՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ում, «Գոլդս Ջիմ» ֆիտնես-ում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ դպրոցում, թիվ 12 պոլիկլինիկայում, թիվ 87 միջնակարգ, 180 և 124 հիմնական դպրոցներում, թիվ 54 մանկապարտեզում փորձարկվելու են շչակներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։
Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ:
Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքի առանձնատներից մեկում 1995թ ծնված Մ.Ա.-ի կողմից Լ.Դ.-ի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերության մեջ մտնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ օգտագործելու պահանջը Մոսկվայում կչեղարկվի երեքշաբթի օրվանից՝ մարտի 15-ից: