2021թ ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771, իսկ 2020թ՝ 1922 ծառայողական քննություն։ Կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը՝ ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն, 15 ծառայողի պաշտոնային դրույքաչափ իջեցվել է մինչև 3 ամիս ժամկետով, 1 ծառայողի պաշտոն իջեցվել է 1 աստիճանով, մեկ ծառայողի կոչում իջեցվել է 1 աստիճանով, 41-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։
Գործընթացը կազմակերպելու համար անհետ կորած զինվորների ծնողներից ու հարազատներից պահանջել ու բանկային փոխանցումների միջոցով ստացել էր ընդհանուր 1 միլիոն 558 հազար դրամ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։
Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը։
ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան տեղափոխեցին Հայաստանի 38-ամյա մի քաղաքացու։
Ղազախստանում տրանսպորտային ոստիկանները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացուհու, որը 25 տարի միջազգային հետախուզման մեջ է գտնվել սպանության մեջ մեղադրվելուց հետո: Այդ մասին հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարության տրանսպորտի ոստիկանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Մարտի 11-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Շիրակի փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վարորդին ու երեք ուղևորի:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռքբերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։
Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթում, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում, 16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ ներկայացնելով բնության լուսանկարը:
Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։
Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Մարտի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով:
Թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվում է: Մարտի 1-ին կառավարության ուշադրությունը գրավելու համար նրանց անցկացրած բողոքի ակցիան, երբ ընկերության տարածքում՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, թվով 8000 հավ նվիրեցին գյուղացիներին, կարծես թե անօգուտ է եղել, քանի որ, ինչպես աշխատակիցներն են նշում, որևէ փոփոխություն չի եղել:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։
Լցակայաններում տեղադրվող մեկ սարքի արժեքը կազմում է 1 մլն դրամ։
«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների՝ Երևանի «Էրեբունի» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է եղել։
Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ առավոտյան 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Գյումրու աղբանոցում մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ավանդույթի համաձայն ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հիվանդության իրավիճակ, ապա կոչ արեց քաղաքացիներին պատշաճ ձևով պատվաստվել:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ: Գործարկվելու են համայնքների շչակները: