
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, հոկտեմբերի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։