
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 18։30-ին ահազանգ է ստացել, որ Նոյեմբերյան քաղաքի «Բովեր» կոչվող հանդամասում քաղաքացին և իր ընկերը մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) և Գ. Ա․-ին (ծնված 2007 թ․) և տեղափոխել Նոյեմբերյան քաղաք: