
37-ամյա Ալբերտ Շ.-ն հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մասիսի և Վաղարշապատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 25-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 37-ամյա Ալբերտ Շ.-ն, որը Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: