Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։
Այդ փշերը, վնասում են մարդու սիրտը՝ բերելով նրա հոգուն մռայլություն և գորշություն: Հոգևոր արժեքները գնահատելով ու դրանցից չշեղվելով, մարդը հնարավորություն է տալիս, որ Աստված բնակվի իր ներսում։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020 թվականից գործող մաքսային հսկիչ գներն անհասկանալի պատճառներով փոփոխությունների է ենթարկել մաքսային մարմինը:
Մարտի 7-ին Վաղարշապատի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա որոշում է կայացվել Արշալույս համայնքի տներից մեկում զննություն կատարել:
Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութում 30 տարիների ընթացքում ստեղծած տունը կորցրած 64-ամյա Էլյա Ասադյանն այսօր վարձով բնակվում է Երևանում՝ ամուսնու և երեք տղաների հետ։
Մարտի 8-ին, ժամը 04.15-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցին կրկին աշխատում և արարում է, որպեսզի մեջքն արագ ուղղի։ Դժվարությունները շատ են, բայց չեն հուսահատվում, լավատես են։ Պատերազմի հետևանքով թշնամին բազմաթիվ հայկական բնակավայրեր է օկուպացրել, հազարավոր ընտանիքներ անօթևան են մնացել։ Նրանց մի մասն այսօր Երևանում է ժամանակավոր կացարան գտել, մյուս մասն էլ՝ Ստեփանակերտում և Արցախի հայկական […]
«Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։
Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳ նախարարությունը:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Արցախում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 58 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ստացիոնար բուժվում է 23 մարդ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է։
Հիմա ամենամեծ վտանգի մասին։ Ճիշտ է մեր սրտի գործարարները իրենց տարեկան վաճառքի պաշարներն ունեն , բայց հացահատիկի գնի վրա մեծապես ազդեցություն են թողել մանր ներկրողները, որոնց շնորհիվ մեծերը չեն կարողացել կամայական գնի բարձրացում կատարել , այս սահմանափակումներից հետո երբ մանրները դուրս են գալիս խաղից ամենայն հավանականությամբ մեծերը կփորձեն թանկացնել գինը ու թանկացման պատճառաբանություն կբերեն միջազգային շուկայում 400$+ գինը , ինչը մոտ 210 դրամի է հասնում։
Մարտի 11-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագն Դավթյան փողոցի թիվ 29 շենքի բակում տեղի է ունեցել ՃՏՊ:
Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Tech Transparency Project հետազոտական խումբը շահույթ չհետապնդող Campaign for Accountability-ի զեկույցում ասում է, որ Amazon-ի մի շարք մատակարարներ կապված են եղել ույղուրական աշխատանքային ճամբարների հետ: Չինաստանի այս փոքրամասնությունը հիմնականում կենտրոնացած է Սինցզյան-ույգուրական ինքնավար մարզում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ույղուրները ենթարկվել են բռնաճնշումների երկրի իշխանությունների կողմից, ներառյալ՝ տեղավորումը ճամբարներում, մշտական հսկողություն, զանգվածային ստերիլիզացում և հարկադիր աշխատանք:
Համացանցում մշտադիտարկումների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հատնաբերվել և ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է ուղարկվել Ֆեյսբուքյան օգտատիրոջ մի հրապարակում՝ կրակված կատվազգի կենդանու լուսանկարով։
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից դեպի Հայաստան քաղաքացիների ներհոսքը բավականին մեծ է: Թեև պաշտոնական վիճակագրություն այս պահին չկա, բայց բավական է հաշվել ամեն օր դեպի Հայաստան չվերթերի քանակն ու մոտավոր թվերի մասին պատկերացում կազմել, ուստի տրամաբանական էր, որ այդ ծավալի ներհոսքն իր ազդեցությունն է ունենալու անշարժ գույքի շուկայի վրա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի ( պատկանում է Meta Platforms, Inc.) հասանելիությունը` ՌԴ գլխավոր դատախազության պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։