Բաժիններ՝

Վրաստանում ավտովթարի են ենթարկվել «ԵՍ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի ամուսնու հարազատները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում Hyundai մակնիլի 31 ՕV 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղում վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում եղել են Հայաստանի 4 քաղաքացիներ, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել 60-ամյա Վազգեն Մուշեղյանը և 56-ամյա Վահագն Մուշեղյանը: Մյուս 2 ուղևորները վնասվածքներ չեն ստացել, և ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Վազգեն Մուշեղյանը և բարեբախտաբար նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում, քանի որ վնասվածքները թեթև են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վազգեն և Վահագն Մուշեղյանները «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի ամուսնու՝ Արման Մուշեղյանի հորեղբայրներն են:

SHAMSHYAN.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս