Բաթումում հորդառատ անձրևներ են. երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը տապալվել է

«Грузия Online»-ը գործակալությունը հաղորդում է, որ Բաթումում  շաբաթ երեկոյան տեղացած հորդառատ անձրեւների պատճառով  BATUMI SUMMER SET FEST 2013 երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգն այդպես էլ չի կայացել:

Փառատոնի  պատասխանտուները հայտարարել են, որ անձրեւը վնասել է բեմն ու փառատոնային քաղաքը:  SUMMER SET FEST 2013-ին, որը մեկնարկել է օգոստոսի 22-ին, մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանցի կատարողներ:

Հաղորդվում է, որ Բաթումի փողոցներով հոսող անձրեւաջրերի պատճառով  քաղաքում սահամանափակել է երթեւեկությունը: Արտակյարգ իրավիճակների աջարական ծառայության ղեկավար Մերաբ Նակաշիձեն հայտարարել է, որ մոբիլիզացվել են փրկարարների խբեր, որոնք անհրաժեշտության դեպքում օգնություն կցուցաբերեն բնակչությանն ու քաղաքի հյուրերեին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031