
Ավտովթար Գավառում. վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գավառի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21093»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: