
«Դոմոդեդովո»-ում ուղևորատար օդանավը դուրս է եկել թռիչքուղուց

Ռուսական РИА Новости գործակալության հաղորդմամբ` մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավայականում ուղեւորատար ինքաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Այդ մասին գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ –ից:
«Ժամը մոտ 12.35 –ին «Ռոդոս- Մոսկվա» չվերթի օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ օդանավը խոտերի վրա է, դուրս են բերվում ուղեւորները: Նախնական տվյալներով` տուժածներ չկան: